Բերման են ենթարկել պատերազմի ժամանակ վիրավորում ստացած, բայց 54 օր դիրքերից չիջած ազատամարտիկին (տեսանյութ)


Բերման են ենթարկել պատերազմի ժամանակ վիրավորում ստացած, բայց 54 օր դիրքերից չիջած ազատամարտիկին (տեսանյութ)
Մայիս 6 20:49 2022

Ոստիկանության ծառայողներն այսօր բերման են ենթարկել պատերազմի ժամանակ վիրավորում ստացած, 54 օր դիրքերից չիջած ազատամարտիկին։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարեց դաշնակցական երիտասարդներից մեկը։

«Տեսանյութը տեսած կլինեք, թե ինչպես են տղերքից մեկին խեղդում են գետնին։ Ինքը մեր ընկերներից է՝ մեր շրջապատում հայտնի Արտաշատցի Գագոն։ Այդ տղան, ում բերման են ենթարկել այսօր, ոչ միայն Ապրիլյան պատերազմի մասնակից է, այլև՝ 44-օրյա պատերազմին վիրավորում ստացած, բայց 54 օր՝ մինչև նոյեմբերի 24-ը դիրքերից չիջած տղերքից է։ Ոմանք՝ հայտնի կենդանիների կերպարանքով՝ փորձում են ներկայացնել, թե այդ մարդկանց անունները տվեք, որ սահման գնան։ Գագոյին հիմա թողնեն՝ 10 րոպեից սահմանին կլինի»,-հայտարարեց նա։