Ծպտյալ ոստիկաններ՝ քաղաքացիների շարքերում (լուսանկար)


Ծպտյալ ոստիկաններ՝ քաղաքացիների շարքերում (լուսանկար)
Մայիս 6 20:43 2022

Ըդնվզման ալիքի մեծանալուն զուգընթաց՝ ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցող ընդհարումները կրում են հաճախակի բնույթ։ Սակայն, որքան մեծանում է Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնող քաղաքացիների թիվը, այնքան՝ վերջիններիս շարքերում շարունակում են սադրանքներ իրականացնել քաղաքացիական համազգեստով ոստիկանները։

Alternativ.am-ի տեղեկություններով, քաղաքացիական համազգեստով ու քաղաքացիների մեջ ներդրված ոստիկանները նախատեսված են սադրանքներ իրականացնելու ու ժեստերով ցուցումներ տալու համար, թե ում է պետք բերման ենթարկել։ Այս մարդիկ քաղաքացիների շարքերից տարբեր պրովոկացիոն վանկարկումներ են անում ու շշեր են նետում ոստիկանների ուղղությամբ, որն ակամայից բախումներ է առաջացնում։

Հորդորում ենք քաղաքացիներին զգոն լինել ու նման ոստիկանների իրենց շարքերում հայտնաբերելու դեպքում տեղեկացնել Alternativ.am-ի խմբագրությանը։

26134794 e518e5c6 fb8a9762