Մայրամ Յայլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր հերթական երթից հետո գալիս եմ տուն,որ հանգստանամ և նորից իջնեմ ֆրանսիական հրապարակ,իսկ դրոշը փաթաթած էր վրաս, որովհետև պայուսակումս տեղ չկար: Մետրո Բարեկամությունից դուրս գալու ժամանակ այս անհասկանալի ազգությամբ կինը խոսում է այն մարդկանց մասին, ովքեր օրեր են անցկացնում փողոցում,որ փրկեն իրենց հայրենիքը, այդ պահին պտտվում եմ,որ տեսնեմ ինչ է ասում' առանց խոսք ասելու, հետևիցս այս կինը գոռում է, թե ինչ եմ նայում և սկսում վիրավորել այն էլ այն դեպքում, երբ իրեն ոչ մեկ ոչինչ չէր ասել:Այդ պահին հանում եմ հեռախոսս և նկարում,իսկ այս կինը փորձում է ապտակել դեմքիս,վերցնել հեռախոսս և պնդում է,որ նա ոչինչ չէր ասում,իսկ երբ կամեռան անջատում եմ այս "դուխով" կինը սկսում է բղավել, թե գումարի դիմաց եմ իջնում և հարցնում, թե ինչքան գումար են ինձ տալիս:Կողքի անցորդները տեսնելով,որ այդ կինը, ում ես ինքս հարգելով որպես մեծ կին ոչինչ չեմ ասել ինձ անվանում են անշնորհք, փոխանակ կնոջը հավաքեն, ով փորձում էր հարձակվել անչափահասի վրա: Այսօր նույնպես արձանագրվել են այսպիսի դեպքեր, երբ ընկերուհուս հետ գնացել էինք պաղպաղակ վերցնելու ,իսկ ճանապարհին "դուխով" անցորդները ասում էին իբրեւ 10.000 դրամի դիմաց ենք իջնում և բղավում Քոչարյանի ճտեր:ԵՒ այսպիսի բոլոր դեպքերը հատ-հատ նկարելու եմ որովհետև նրանց ուժը հերիքում է միայն իմ հասակակիցների և իմ վրա: