Երևանը հանձնելուց հետո՞ պետք է մեր հասարակությունը հասկանա՝ ինչ է կատարվում. Հուսիկ Արա (տեսանյութ)


Երևանը հանձնելուց հետո՞ պետք է մեր հասարակությունը հասկանա՝ ինչ է կատարվում. Հուսիկ Արա (տեսանյութ)
Մայիս 6 19:50 2022

Բանաստեղծ Հուսիկ Արան, որն այս օրերին միացել է Ֆրանսիայի հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիներին, կոչ է անում մտավորականությանը միանալ պայքարին.

«Մտավորականը պարտավոր է առաջինը ոտքի կանգնել, նա չպետք է մտածի իր ստամոքսի ու կերակուրի մասին, առաջին հերթին պետք է մտածի իր հայրենիքի մասին, եթե չունեցանք հայրենիք, ապա մեկի գրած բանաստեղծությունը ոչինչ է, մյուսի նկարած կտավը ոչինչ է, գրած բանաստեղծությունն էլ ոչինչ է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հուսիկ Արան։

 

Նրա խոսքով՝ այսօր պետականությունը խարխլված է, կանգնած ենք Հայաստանը կորցնելու վտանգի առջև.

«Երևանը հանձնելու հեռահար քննարկում է գնում, Երևանը հանձնելուց հետո՞ պետք է մեր հասարակությունը հասկանա՝ ինչ է կատարվում, սա հայրենիքի փրկության շարժում է, սոցիալական շարժում չէ»,-մեզ հետ զրույցում ասաց բանաստեղծը:

Մանրամասները՝ տեսանյութում