Հիսուս- Քրիստոսի արձանի նախագծի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 10-ին (Տեսանյութ)


Հիսուս- Քրիստոսի արձանի նախագծի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 10-ին (Տեսանյութ)
Մայիս 6 14:15 2022

Հիսուս- Քրիստոսի մոնումենտալ համալիր արձանի քվեարկությունն ավարտված է։ 12 նախագծերից լավագույն տարբերակի օգտին մարդիկ քվեարկելու հնարավորություն ունեցան մեկ շաբաթ՝ ապրիլի 28-ից մայիսի 5-ը ներառյալ։ 

 

«Հանձնախումբը և հաշվարկային հանձնաժողովն արդեն լծվել են աշխատանքներին։ Դրանց արդյունքում երկու կողմից նշված գնահատականները կհամադրվեն և մայիսի 10-ին պաշտոնապես կհայտարարենք հաղթողի անուն, ազգանունը», - ասել է մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը։

 

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։