Վրաններից մեկում սրտի կանգից ցուցարար է մահացել


Վրաններից մեկում սրտի կանգից ցուցարար է մահացել
Մայիս 5 14:04 2022

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։

 

 

Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ։

 

Նախնական տեղեկություններով՝ 50-ին մոտ տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել սրտի կանգով, մանրամասներ կփորձենք պարզել առաջիկայում։

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/71bc0aaaae8842dab747aab383465535?fbclid=IwAR3NiKsfD4_DYBs1inp01fIY7AYQQd4vB7gYnH7xG5iVpE3aFl4750OrRuU

 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»