|
«Անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև էս պահն անկլավների հարց չի բարձրացվել։ Քանի որ երկու կողմերում էլ անկլավներ կան, երկու կողմն էլ լուռ է էս հարցում»,- նշեց Գրիգորյանը։ «Հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որ Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին»,- նկատեց նա։ |










