Ոստիկանները քաշքշել են պատգամավոր Արամ Վարդեւանյանին՝ փորձելով բերման ենթարկել


Ոստիկանները քաշքշել են պատգամավոր Արամ Վարդեւանյանին՝ փորձելով բերման ենթարկել
Մայիս 5 12:34 2022

Քիչ առաջ լարված միջադեպ է գրանցվել ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լեւոն Քոչարյանի եւ ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանի ուղեկցությամբ տեղի ունեցող երթի ժամանակ։ Սեւ բերետավորները խոչընդոտել են խաղաղ երթի անցկացմանը եւ բռնություն գործադրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանի նկատմամբ՝ քաշքշելով փորձել բերման ենթարկել։ Սակայն  ոստիկանական ավտոբուսի դռների մոտից, ի վերջո, մեկ այլ ոստիկանի հաջողվել է պատգամավորին առանձնացնել ու ազատ արձակել։