Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը Քարվաճառում ստուգել է զորամասերի մարտական ​​պատրաստվածությունը (լուսանկարներ)


Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը Քարվաճառում ստուգել է զորամասերի մարտական ​​պատրաստվածությունը (լուսանկարներ)
Մայիս 5 11:54 2022

Ադրբեջանի ԳԺ պետ Քերիմ Վելիևը ստուգել է Քարվաճառի շրջանում տեղակայված զորամասերի մարտական ​​պատրաստվածությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Նա ծանոթացել է զորքերի ծառայության և մարտական ​​հերթապահության կազմակերպմանը, անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին։

Նշվում է, որ այնտեղ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները «զորքերի մարտունակության բարձր մակարդակ ապահովելու համար»։

Անձնակազմին է փոխանցվել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարականը՝ «ստորաբաժանումների մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու համար՝ հաշվի առնելով համակցված մարտական ​​պայքարի ժամանակակից մեթոդները, իրական մարտական ​​պայմաններում վարժանքների անցկացումը զենքի արդյունավետ կիրառման և օգտագործման համար։