Ամեն րոպե մենք աճում ենք, նոր խմբեր են ձևավորվում ու թե՛ Երևանում և թե՛ մարզերում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացվում


Ամեն րոպե մենք աճում ենք, նոր խմբեր են ձևավորվում ու թե՛ Երևանում և թե՛ մարզերում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացվում
Մայիս 5 11:23 2022

Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ Ոստիկանությունը հայտարարեց, իբր Երևանում փակ ճանապարհ չկա: Ես չգիտեմ՝ ու՞մ համար է նախատեսած այդ սուտը՝ փողոցում ակցիաներ իրականացնող մեր ժողովրդի, խցանումներում կանգնած քաղաքացիների, թե՞ Նիկոլի:

Ինչևէ, մեր ընթացքը շարունակվում է: Ամեն րոպե մենք աճում ենք, նոր խմբեր են ձևավորվում ու թե՛ Երևանում և թե՛ մարզերում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացվում:

Սիրելի ժողովուրդ, միացեք այս պայքարին, տեր եղեք Հայրենիքին ու մեր ապագային:

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից