Կարմիր բերետավորներից ավելի ագրեսիվ են սև բերետավորները։ Նրանք սադրանքի դիմեցին, որպեսզի բերման ենթարկեն խաղաղ երթի մասնակիցներին։ Բայց ամենաահավորը՝ ուսադիրով ոստիկանը բերան է ենթարկում ոստիկանության գնդապետին՝ Սայաթ Շիրինյանին, ով հանգիստ քայլում էր։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Դիմադրություն շարժման խաղաղ երթի բազմաթիվ մասնակիցների ևս բերետավորներն Աբովյան փողոցից բերման ենթարկեցին։










