«Անընդունելի եւ ԱԺ նախագահի հանգամանքին անհարիր են գործածած բառամթերքը եւ սպառնալիքները». տեր Եսայի քահանա Արթենյան. Տեսանյութ


«Անընդունելի եւ ԱԺ նախագահի հանգամանքին անհարիր են գործածած բառամթերքը եւ սպառնալիքները». տեր Եսայի քահանա Արթենյան. Տեսանյութ
Մայիս 4 20:54 2022

ԱԺ լիագումար նիստում արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի որակումներին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե ի թիվս այլոց՝ եկեղեցականները եւս մոտիկից կծանոթանան իրենց կողմից արված համապատասխան հետեւություններին:

«Ժամանակին որոշ ընկերություններ, շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, եկեղեցականները վախենում էին քիթը մարտի 1-ից սկսած իրենց սև քողերի տակից հանեին, մենք էինք «մեղավոր»…Ոչինչ ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, եւ վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետեւություններին շատ մոտիկից կծանոթանան»,-ասել էր ԱԺ նախագահը:

Aravot.am-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի են խորհրդարանում արված այս հայտարարության վերաբերյալ: «Անընդունելի եւ ԱԺ նախագահի հանգամանքին անհարիր ենք նկատում եկեղեցականների և այլոց վերաբերյալ իր հայտարարության մեջ գործածած բառամթերքը և հնչեցրած սպառնալիքները»,-մեր հարցմանն ի պատասխան փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը։