|
Ցուցարնները ներխուժեցին ԱԳՆ շենք՝ ներս տանելով Արցախի դրոշը։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ «Արցախը հայկական է, ու պետք է պայքարենք սրա համար»,- ասաց Սաղաթելյանը։ Երթի մասնակիցներն այժմ շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ |
«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի՛ լինելու»․ Իշխան Սաղաթելյան










