Ոստիկանները բացեցին Դեմիրճյանի փողոցը.Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակեցին իրենց քայլերթը


Ոստիկանները բացեցին Դեմիրճյանի փողոցը.Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակեցին իրենց քայլերթը
Մայիս 4 18:28 2022

Ոստիկանները քիչ առաջ բացեցին Դեմիրճյանի փողոցը։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ընդդիմադիր առաջնորդների հետ միասին շարունակեցին իրենց քայլերթը Դեմիրճյան փողոցով:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ԱԺ-ի շենքի դիմաց են, որտեղ Կառավարության հետ հարցուպատասխան էր ընթանում:

 

Ահռելի մեծ թվով ոստիկանական ուժեր էին կուտակվել ԱԺ շենքի դիմաց: