Աղմկահարույց միջադեպի հետքերով․ այսօր ճանապարհ փակած 44-օրյայի մասնակիցը Կամո Կարապետյանն էր․ վիրավորվել է Լելե Թեփեում


Աղմկահարույց միջադեպի հետքերով․ այսօր ճանապարհ փակած 44-օրյայի մասնակիցը Կամո Կարապետյանն էր․ վիրավորվել է Լելե Թեփեում
Մայիս 3 21:36 2022

44 օրյա պատերազմին մասնակից աշակերտներիցս մեկը զանգեց։ Ահավոր նյարդային։ Տեսել էր հաշմանդամ տղերքին «Արցախ ուղարկող» երևույթի խոսքերը։ Ֆիզիկոս Աղասի Միքայելյանը այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ուրեմն էն տղուն, ում էդ նիկոլը դիմում ա՝ Կամո Կարապետյանն ա։ Կամավոր գնացել ա Արցախ էն պարագայում, երբ կինը հղիության վերջին շաբաթներում ա եղել։

 

Վիրավորվել ա Լելե Թեպեի օպերացիայի ժամանակ։ Գրադի դիվիզիոնում իրեն շատ լավ ա դրսևորել։ Բացի բուն ռազմական գործողություններից զբաղվել ա նաև զինվորներին առաջին անհրաժեշտության իրերի մատակարարմամբ։

Էսօր էդ տղուն սայլակի վրայից մի նիկոլ ուղարկում ա Արցախ։

Շատ չմնաց Նիկոլի ցուղունային բջիջներով սնված էս տեսակին»,- գրել է նա։