Նիկոլ Փաշինյանը մայիսի առաջին տասնօրյակում հեռանալու է երկրից՝ հետևելով Արմեն Սարգսյանի օրինակին․ Ամիրյան


Նիկոլ Փաշինյանը մայիսի առաջին տասնօրյակում հեռանալու է երկրից՝ հետևելով Արմեն Սարգսյանի օրինակին․ Ամիրյան
Մայիս 3 21:26 2022

Նիկոլ Փաշինյանը մայիսի առաջին տասնօրյակում հեռանալու է երկրից՝ հետևելով Արմեն Սարգսյանի օրինակին: Կմեկնի հավանաբար այն ինքնաթիռով, որով մեկնել էր ՌԴ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի քաղաքական գործիչ Սերգեյ Ամիրյանը։

«Դիմադրության շարժումը համակարգողները պիտի խափանեն այդ գործընթացը, քանի որ իշխանափոխությունից հետո լինելու են մարդիկ, ովքեր ներկայանալու են նախաքննական մարմնին և փաստերով ներկայացնեն, թե ինչ է կատարվել 2020 թվականին՝ սկսած տարեսկզբին Խաչատուր Սուքիասյանի Արցախում արած «ներդրումներից», մինչև նախքան պատերազմը սորոսականների գաղտնի սոցհարցումները տարածքները զիջելու վերաբերյալ ու մինչև տարեվերջ Շուշիի անկումը»,- գրել է նա: