|
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց հիմա Երևանի փողոցներում տեղի են ունենում տասնյակ երթեր, երթերը փողոցում կրկնապատկվում ու եռապատկվում են, հայ մարդիկ արթնանում են 4-ամյա քնից, ինքնասիրությունն սկսում է տեսանելի ձևով վերականգնվել: Սա ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ նախերգանքն է, սա կապիտուլյանտ իշխանության քաղաքական մահվան թափորն է դառնալու: Կեցցե՛ն տղերքը: Հ.Գ. Խիստ հավաստի տեղեկությունների համաձայն՝ ալիևի աշխատող կապիտուլյանտն ընտանիքի հետ միասին այլևս կառավարական ամառանոցներում չի գիշերում: Սրա մասին ավելի մանրամասն՝ հաջորդիվ»: |
Աղբյուրը` Նարեկ Սամսոնյան










