Ֆրանսիայի հրապարակը շարունակում է մնալ մարդաշատ։ Երիտասարդները վճռական են տրամադրված՝ պատրաստվում են գիշերել հրապարակում։՛
«Մեր պայքարն իր վերջնակետին կհասնի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հրաժարական կտա, այլև՝ պատասխան՝ տղաների թափված արյան համար։ Փողոցից չենք գնալու, գիշերելու ենք այստեղ»,-լրագրողների հետ զրույցում նշեց հավաքի մասնակից մի երիտասարդ, ում ոստիկաններն արդեն 10 անգամ բերման են ենթարկել։
Լրագրողի հարցին՝ ճշումներից չե՞ն վհատվում, երիտասարդը պատասխանեց․«Մեր եղբայրներին թուրքը մորթել է, ինչպե՞ս կարող ենք վախենալ հայ ոստիկանից»։ 44-օրյա պատերազմին մասնակցած ընկերոջ հետ հանրահավաքին եկած երիտասարդը բոլոր երիտասարդներին հորդորեց՝ չերկմտել և միանալ պայքարին՝ անկախ նախկիններին ու ներկաներին սիրել չսիրելուց, քանի որ սա պայքար է՝ հանուն հայրենիքի և մեր համընդհանուր ապագայի։
Հարգելի՛ երիտասարդներ, վաղը, մյուս օրը օրը ստիպված եք լինելու արտագաղթել կամ էլ ձեր երեխաները թուրքերեն են խոսելու»,-սթափության կոչ արեց պայքարին միացած երիտասարդը։










