Ռոբերտ Քոչարյանը շրջում է Ֆրանսիայի հրապարակում, զրուցում և լուսանկարվում քաղաքացիների հետ


Ռոբերտ Քոչարյանը շրջում է Ֆրանսիայի հրապարակում, զրուցում և լուսանկարվում քաղաքացիների հետ
Մայիս 1 20:43 2022

 



Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում համազգային հանրահավաք, որին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքացիները մոտենում, ողջունում են Երկրորդ նախագահին, ինչպես նաև սելֆի են անում իր հետ։

Հիշեցնենք, որ  «Զարթնիր Լաո» կարգախոսով ապրիլի 25-ից ակցիաներ են Հանրապետության ողջ տարածքում։ «Դիմադրություն» շարժման անդամները որոշել են գիշերն անցկացնել Ֆրանսիայի հրապարակում, իսկ առավոտյան 8։30-ից սպասվում են անհնազանդության ակցիաներ։