Ընդդիմությունն այլևս տուն չի գնալու։ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվելու է վրան։ Վաղը Հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ։ Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նա կոչ արեց ուսանողներին և դասախոսներին վաղվանից սկսել դասադուլ և գործադուլ։










