Ֆրանսիայի հրապարակում համահայկական մեծ հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակը.
«Մեր շարքերում են վերջին պատերազմում իրենց զավակներին կորցրած հերոսածին մայրերը և մեր զոհված զինվորների ծնողները: Մեր պարտքը նաև դրա համար է , որ մեր հերոս տղերքը զոհվել են իրենց հայրենիքի համար, զոհվել են, որպեսզի մենք պետություն և հայրենիք ունենանք, մենք պարտավոր ենք վառ պահել մեր հերոսների հիշատակը»,-հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:










