Դերասանուհի Ջովաննա Անտոնելին, ով հայտնի դարձավ «Կլոն» հեռուստասերիալում Ջեյդի դերը մարմնավորելու շնորհիվ, հարցազրույց է տվել afisha-ին ու պատմել, թե ինչպես է ապրում «Կլոնի» նկարահանումների ավարտից հետո։
«Ես շատ ուրախ եմ, որ «Կլոնը» նաև այլ երկրներում են դիտում ու սիրում։ Ես ու Ջեյդը նման չենք միմյանց։ Նրա կերպարը մարմնավորելու համար ես ստիպված էի ուսումնասիրել մահմեդական կրոնն ու սովորույթները, դա մի փոքր խորթ է մեզ՝ բրազիլացիներիս համար։ Առօրյա կյանքում նման դիմահարդարում չեմ անում, իմ կերպարը շատ ավելի պարզ է, չնայած որ այդ դիմահարդարումը գեղեցիկ եմ համարում»,- ասել է դերասանուհին:
Ջովաննան խոսել է նաև իր բիզնեսի ու դերասանական կարիերայի մասին․ «Այժմ աշխատում եմ Globo հեռուստաընկերության հետ, շատ եմ նկարահանվում։ Նկարահանումներից դուրս զբաղվում եմ սեփական բիզնեսով։ Ես հիմնադրել եմ Gio բրենդը, որն արդեն Եվրոպական շուկա է մտնում։ Վերջերս օծանելիքի հավաքածու էինք թողարկել, իսկ այժմ պայուսակների»։
«Ես ու Ջեյդը նման չենք միմյանց »․ Ջովաննա Անտոնելին պատմել է իր կյանքի մասին՝ «Կլոնից» հետո

