Ցանկանու՞մ եք գեղեցիկ խոպոպիկներ ունենալ: Ձեզ ենք ներկայացնում նոր հետաքրքիր միջոց՝ մազերի հրաշալի ծավալ և գեղեցիկ խոպոպիկներ ունենալու համար:
Վլոգեր Թինա Լին ներկայացնում է նոր զվարճալի միջոց. Ստացեք գեղեցիկ խոպոպիկներ փոքրիկ փուչիկների միջոցով:
Թինա Լին առաջարկում է մի փոքր փչել փուչիկները, ոլորել մազերը դրանց շուրջ, ապա գիշերը քնել այդ վիճակում՝ ավելի շատ ծավալուն խոպոպիկներ ունենալու համար:
Համաձայն ենք, քնել մի քանի փուչիկներ ձեր գլխին, բնականաբար, անհեթեթ միտք է թվում, սակայն կարելի է մեկ անգամ փորձել: Միգուցե արժի մեկ գիշեր զոհաբերել գեղեցիկ արդյունքի համար:










