Գյումրիում հուլիսի 11-ին տեղի ունեցած ողբերգական վրաերթից որոշ ժամանակ անց հիվանդանոցում մահացել է նաև վրաերթի ենթարկված կինը՝ 23-ամյա Արփինե Մանուկյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ի երեկոյան ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի:
Վրաերթի հետևանքով 30-ամյա Նելսիկ Ղազարյանը տեղում մահացել էր, իսկ 23-ամյա Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Գյումրու ոստիկանները Opel -ի վարորդին տեղափոխել են Գյումրու բաժին:










