Երևանում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն, Volkswagen-ն ու ոստիկանական գազելը


Երևանում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն, Volkswagen-ն ու ոստիկանական գազելը
Հուլիս 12 09:00 2017

Հուլիսի 11-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 25 շենքի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 96 AՕ 777 համարանիշի, Volkswagen մակնիշի 33 ՏТ 630 համարանիշի և ոստիկանական՝ 805 II 01 համարանիշի ավտոմեքենաները:

shamshyan.com –ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: