Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. բախվել են Nisan-ն ու Toyota-ն. վերջինը կողաշրջվելով հայտնվել է Հրազդան գետում. կան վիրավորներ. Shamshyan.com


Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. բախվել են Nisan-ն ու Toyota-ն. վերջինը կողաշրջվելով հայտնվել է Հրազդան գետում. կան վիրավորներ. Shamshyan.com
Հուլիս 11 20:20 2017

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում Կիևյան կամրջի տակ բախվել են Toyota մակնիշի 40 АА 222 համարանիշի և Nisan մակնիշի 35 FԼ 624 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում