Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ


Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ
Ապրիլ 14 18:18 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:

 

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի գրասենյակից։

 

 

Քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ: