Armday.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանն ունի նոր ղեկավար։ Քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել էր, որ թաղապետ է նշանակվել քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։
Նորանշանակ թաղապետը վարչական շրջանի աշխատակազմի հետ անցկացրել է առաջին խորհդրակցությունը։ Դատելով տարածված լուսանկարից երևում է, որ Բաբինյանը աշխատասենյակից հեռացրել է Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարը։
Նշենք, որ Փաշինյանի լուսանկարը մեծացրել և աշխատասենյակում շատ պաշտոնյաների նման փակցրել էր նաև նախկին թաղապետ Արամ Դանիելյանը։ Այսօր արդեն երբ վարչական շրջանը նոր ղեկավար ունի լուսանկարը չկա։ Չնայած չի բացառվում, որ նախկին թաղապետը այդ լուսանկարի հետ կամ շատ է կապնված եղել, կամ համարել է իր անձնականն ու հետը տարել։