Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանցի է պայթել ականի վրա


Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Ապրիլ 9 14:58 2022

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականի վրա հերթական ադրբեջանցին է պայթել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Թերթերում։

Տուժածը 1976թ. ծնված տղամարդ է, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։