Բաղրամյան պողոտայում BMW-ն բախվել է ծառին


Բաղրամյան պողոտայում BMW-ն բախվել է ծառին
Հուլիս 11 08:47 2017

Հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ծառին:

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

Ավտոմեքենան, որի պետհամարանիշները հանել էին (80 OQ 880) վարել է Երևանի բնակիչ Ստեփան Մաթոսյանը, նշված BMW-ն պատկանում է Երևան քաղաքի Կոմիտասի 36 Ա շենքի բնակչուհի Սուսաննա Մկրտչյանին: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW-ն մինչ ծառին հարվածելը բախում է ունեցել Դավիթ Դավիդյանի վարած BMW մակնիշի 34 ST 400 համարանիշի և Կարեն Առաքելյանի վարած BID մակնիշի 050 LO 61 համարանիշի ավտոմեքենային: