Ապրիլի 4-ին ժամը ժամը 18:35-ին ԱՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ նախնական տվյալներով ավտոմեքենա է գլորվել ձորը: Հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱՊԾ-ն։
Ժամը 18:36-ին ԱԻ պետական ծառայության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման, հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր:
Տեղ հասելնելուց պարզվել է, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչը՝ իր վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10-15մ խորությամբ գլորվել ձորը:
Ավտոմեքենայում մարդ չի եղել, տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են կանխարգելիչ գործողություններ, փակել գազի բալոնի փականը և վերադարձել մշտական տեղակայման վայր՝ ժամը 19:07-ին: