Ղազախստանում կայծակը հովվի ու 1500 ոչխար է սպանել


Ղազախստանում կայծակը հովվի ու 1500 ոչխար է սպանել
Հուլիս 10 17:27 2017

Ղազախստանում կայծակի հարվածը սպանել է հովվի ու մոտ 1500 ոչխար: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, սակայն արտակարգ պատահարի մասին ահազանգել են միայն այսօր:

Պարզվել է, որ կայծակի հարվածից տափաստանում մեծ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով էլ ոչխարները սատկել են, հովիվը՝ զոհվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները: