Չարենցի թաղամասում բնակարաններ է ջրալցվել


Չարենցի թաղամասում բնակարաններ է ջրալցվել
Հուլիս 10 12:04 2017

Հուլիսի 10-ին, ժամը 08:23-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկից (որի բնակիչը Սևան քաղաքում է) ջրալցվում է նույն հարկի հարևան բնակարաններ. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են ջրամատակարարումը: