Իրականում շատերի մոտ այն կարծիքն է, որ սոդան օգտագործում են միայն խմորեղեն պատրաստելու համար, սակայն այս հրաշալի բնական միջոցը անփոխարինելի օգնական կարող է լինել նաև կենցաղում: Ներկայացնում ենք սոդայի օգտագործման 16 եղանակ, որոնց մասին քչերը գիտեն:
1.Երկարատև ֆիզիկական աշխատանքից, մարզումներից կամ լողից հետո սոդայով վաննան հրաշալի կհանի քո մկանների լարվածությունը
2.Սոդայաջրի մեջ մի քանի րոպե պահելով ոտքերը, դու հեշտությամբ կազատվեց ոչ միայն փոշուց ու կեղտից, այլ նաև ոտնաթաթի սնկից ու տհաճ հոտից:
3.Սոդան հրաշալի միջոց է ցանկացած քորի դեպքում: 1լ գոլ ջրի մեջ ավելացրու 2 ճաշի գդալ սոդա և պահիր ոտքերդ կամ ձեռքերդ այդ ջրի մեջ մոտ 20 րոպե: Քորի մասին կարող ես մոռանալ:
4.Շնչառությունը թարմացնելու համար պետք չէ թանկարժեք հեղուկներ գնել: պարզապես օրվա մեջ մի քանի անգամ ողողիր բերանդ սոդայաջրով ու վերջ:
5.Մոծակների ու մեղուների խայթոցներից առաջացած ցավը, այտուցներն ու քորը հիանալի կերպով կհանի սոդայի մի փոքրիկ քանակությունը: Պարզապես խայթոցի տեղը մի պտղունց սոդա լցրու:
6.Ոտքդ կամ ձեռքդ գիպսի մեջ է ու քորը քեզ տանջու՞մ է. Ֆենի սառը ռեժիմի օգնությամբ մի փոքր սոդա փչիր գիպսի ներսը և քորն անմիջապես կնահանջի:
7.Սառնարանի օդը թարմացնելու և տհաճ հոտերը վերացնելու համար պարզապես մի գիշեր մեկ ճաշի գդալի չափ սոդա դրեք սառնարանի դարակներից մեկում.
8.Համաչափ քանակությամբ սոդան ասպիրինի հետ խառնելով դու կստանաս խմորիչ:
9.Ուժեղ հազի ժամանակ խորհուրդ է տրվում շնչել տաք սոդայաջրի գոլորշին:
10.Թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի փայլը վերադարձնելու համար լցրու դրանք եռման սոդայաջրի մեջ և թող 15-20 րոպե, այնուհետ ողողիր սառը ջրով: Արդյունքն աներևակայելի է:
11.Ծանրացած ստամոքսի ցավը հանելու համար մեկ բաժակ կաթի մեջ մի պտղունց սոդա ավելացրու և խմիր: Ցավն անմիջապես կանցնի:
12.Սպասքն ու բյուրեղյա բաժակները անհավանական փայլ կստանան, եթե դրանք լվանաս սոդայաջրի մեջ:
13.Չոր լոբին, սիսեռը կամ ոսպը արագ եփելու համար ջրի մեջ սոդա ավելացրու 1լ/ 1թեյի գդալ չափով:
14.Ձեռքերի կոշտուկներից ազատվելու համար պատրաստիր սոդայաջուր 1լ/1 ճաշի գդալ չափով ու պահիր ձեռքերդ այդ ջրի մեջ շաբաթական 3-4 անգամ:
15. Լվացքի փոշին ավելի արդյունավետ դարձնելու համար ավելացրու մի գդալ սոդա:
16.Սոխի, սխտորի, ձկան ու համեմունքների հետը ձեռքերից վերացնելու համար օճառի փոխարեն օգտագործիր սոդա:
Հուսանք ՝ այս խորհուրդներն իմանալուց հետո կենցաղային շատ հարցեր ու շատ ծախսեր մի քանի անգամ կկրճատվեն քո կյանքում: