«Ի՞նչ է արել Արցախի կառավարությունը ՀՀ կառավարության կողմից տրամադրված դրամական միջոցները». Հրայր Գևորգյան


«Ի՞նչ է արել Արցախի կառավարությունը ՀՀ կառավարության կողմից տրամադրված դրամական միջոցները». Հրայր Գևորգյան
Մարտ 29 21:44 2022

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի աշխատակից Հրայր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի տեղահանված Արցախցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունն աջակցության գումարները և ցուցակները տրամադրել է ԱՀ աշխատանքի և միգրացիայի հարցերով նախարարությանը, որպեսզի վճարումները կատարվեն, խոսքը գնում է 20000 և 40000 դրամների մասին, բայց սույն նշված կառույցից տեղեկացնում են, թէ իբր ֆինանս չկա, որ փոխանցենք, ուրեմն հարց՝
Ինչ եք արել ՀՀ կառավարության կողմից տրամադրված դրամական միջոցները։
Սիրելի Տեղահանված Արցախցիներ հորդորում եմ այսուհետ զանգահարել 047114114 թեժ գիծ և պարզաբանում պահանջել Արցախի ՍՈՑԱՊ նախարարությունից, թե ինչ են արել այդ գումարները, վերջում հավելեմ, որ պահանջել եմ պաշտոնական էջով տեղեկացնեն, թե ինչու մինչ այսօր վճարները չեն արվել, ինձ մերժում են, քանի որ, եթե անեն պաշտոնական հայտարարություն, կեղտը կբարձրանա ջրի երես, որովհետև ՀՀ կառավարության փոխանցած գումարներն Արցախում ծառայել է այլ նպատակի»։

 
Աղբյուրը` Հրայր Գևորգյան