Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ


Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Մարտ 28 21:53 2022

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ասվում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված ԼՂ հակամարտությունում ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։

«Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում որևէ խախտում չի արձանագրվել»,- ասվում է զեկույցում։

Նախարարությունը հավելել է, որ պարեկություն է իրականացվել նաև չորս երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Բացի այդ, ռուս խաղաղապահները ուղեկցել են ուխտավորներին Ամարասի և Գանձասարի վանքեր։