Ջրափրկարարարներն ափին են մոտեցրել նավակի շրջվելու հետևանքով Սևանում հայտնված քաղաքացուն


Ջրափրկարարարներն ափին են մոտեցրել նավակի շրջվելու հետևանքով Սևանում հայտնված քաղաքացուն
Հուլիս 9 18:56 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 9-ին, ժամը 13:37-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ Սևանա լճում՝ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, նավակը շրջվել է, քաղաքացին հայտնվել է ջրում, դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ-ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ջրափրկարարները 1962 թ. ծնված Տ. Ա.-ին և առագաստանավը մոտեցրել են ափին: