Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների՝ փորձելով առաջխաղացում ապահովել․ ԱՀ ՊՆ


Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների՝ փորձելով առաջխաղացում ապահովել․ ԱՀ ՊՆ
Մարտ 26 12:38 2022

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: Հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: 

Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով: