Հայտնի են այսօր Batraktar TB-2 տեսակի անօդաչուի հարվածից զոհվածների անունները. ՑԱՆԿ


Հայտնի են այսօր Batraktar TB-2 տեսակի անօդաչուի հարվածից զոհվածների անունները. ՑԱՆԿ
Մարտ 25 21:21 2022

Հաղորդագրություն

 

Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Batraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.),  Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և  զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին:

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն