«Խրամորթը պատրաստվում է ինքնապաշտպանության. Ստեփանակերտից կամավորներ են գալիս՝ կանգնելու գյուղացիների կողքին». Դավիթ Ղահրամանյան


«Խրամորթը պատրաստվում է ինքնապաշտպանության. Ստեփանակերտից կամավորներ են գալիս՝ կանգնելու գյուղացիների կողքին». Դավիթ Ղահրամանյան
Մարտ 24 16:25 2022

«Խրամորթը պատրաստվում է ինքնապաշտպանության։ Ստեփանակերտից կամավորներ են գալիս՝ կանգնելու գյուղացիների կողքին,- գրում է Արցախի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից - լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուկյան էջում։

Նա եւս նշել է, որ այս պահին ադրբեջանական Զինված ուժերի վերահսկության տակ է անցել Փառուխ գյուղը։ Քարագլուխ կոչվող բարձունքը, որն ադրբեջանցիները ցանկանում են իրենց հսկողության տակ պահել, գյուղի հարևանությամբ է։