Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ադրբեջանական կողմի հետագա առաջխաղացումը կանխելու համար


Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ադրբեջանական կողմի հետագա առաջխաղացումը կանխելու համար
Մարտ 24 19:40 2022

Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ադրբեջանական կողմի հետագա առաջխաղացումը և հրադադարի խախտումը կանխելու համար։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիայի»-ի  Ստեփանակերտի  աղբյուրը։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ այսօր՝ մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:

Ըստ տեղեկությունների՝ դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։ 

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ ադրբեջանցիները ներթափանցելով Փառուխ գյուղ՝ փորձում են առաջանալ Քարագլուխ ռազմավարական բարձունքի ուղղությամբ։