Արհեստածին Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հերքել, որ դադարեցրել են Արցախի գազամատակարարումը, ինչը քննադատող ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը գնահատել որպես Ադրբեջանի ներին գործերին միջամտելու փորձ։
Ավելին՝ եռակողմ հայտարարությունները խախտող ու Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ ռազմական ու հոգեբանական ագրեսիա իրականացնող Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն իրավունք է վերապահել խոսել պարտավորությունների կատարումից ու հայտարարել, թե կոչ են անում Հայաստանին՝ իրականացնել ստանձնած պարտավորությունը։ Այն է՝ հանել տարածաշրջանից հանել մնացած զինված ուժերը։
«Փաստինֆո»-ն հայտնել է, որ վերջին շրջանում Ադրբեջանն առավել ակտիվացրել է իր սադրանքները Արցախի նկատմամբ, խախտում նաեւ հումանիտար իրավունքը՝ երկու անգամ կտրելով գազամատակարարումը, ինչի հետեւանքով Արցախի Հանրապետությունում ստեղծվել է հումանիտար աղետ։ Այսպիսով ՝ Ադրբեջանն ինքն է ապացուցում, որ Արցախը երբեք չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, քանի որ տեղի բնակչությանն ուղղակի սպառնում է ոչնչացում։
Լուսանկարը՝ «Հետք»-ի։