Հին Թաղերի ու Խծաբերդում գերեվարման և զոհերի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 3 մեղադրյալ կա. Վարդանյան


Հին Թաղերի ու Խծաբերդում գերեվարման և զոհերի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 3 մեղադրյալ կա. Վարդանյան
Մարտ 22 17:12 2022

2020թ դեկտեմբերի 12-ին Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհերի և գերեվարման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա 3 մեղադրյալ ներգրավված անձ, Խծաբերդով՝ գումարտակի հրամանատար, Հին Թաղերով՝ գումարտակի հրամանատար, գումարտակի շտաբի պետի տեղակալ։ Այս մասին «2020թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակը» զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ պետ Ռաֆայել Վարդանյանը։ 

«Այս պահին քննություն է իրականացվում։ Բոլոր հանգամանքները քննության առարկա են դարձված»,- նշեց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է ընտանիքների հարազատների հարցաքննությանը, Վարդանյանը նշեց, որ վերջիններս դեպքին ականատես չեն, իհարկե կան հարցաքննվածներ, սակայն բացարձակապես հարազատին հարցաքննելը քրեական գործ քննելու հետ չի ասոցացվում, եթե հարազատին չեն հարցաքննել, չի նշանակում, որ գործ չեն քննում։ Վարդանյանի խոսքով՝ ականատես երկու վկաներ կան, որոնք վերադարձել են, եթե քննություն իրականացված չլիներ՝ հատած չէին լինի շեմը և չէին կարող որպես մեղադրյալ ներգրավել։