Մարտի 21-ին ժամը 15:15-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:00-ին Մարտունու շրջանի Սոս համայնքում, առատ ձյան հետևանքով, փլվել է նույն համայնքի բնակչին պատկանող ծածկը, որի տակ կայանված է եղել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան: Ծածկը փլվելու հետևանքով մեքենաներ են վնասվել նաև Հերհեր և Սպիտակաշեն համայնքներում։ Նշենք, որ շրջանի բարձր լեռնային գոտիներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մինչև 1մ-ի։
***
Մարտի 21-ին ժամը 19:15-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում առատ ձյան հետևանքով փլվել է նույն համայնքում բնակվող ամուսիններին պատկանող 2 անասնաֆերմայի տանիք: Փլուզման մասին հերթական հաղորդումը ստացվել է ժամը 19:30-ին, առ այն որ ժամը 14:00-ին նույն համայնքի «Վարազաբուն» կոչվող տեղանքում առատ ձյան հետևանքով փլվել է Վարդաձոր համայնքի բնակիչին պատկանող անասնաֆերմայի տանիքը: Նույն օրը, ժամը 19:10-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում առատ ձյան հետևանքով փլվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող տնամերձ ծածկը: Բնակելի 2 տան տանիքների փլուզումներ են գրանցվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղում և Ճարտար քաղաքային համայնքում՝ բնակարանին կից ծածկը: Ոչ ոք չի տուժել: Բոլոր հաղորդումների մասով իրականացվում են ստուգումներ: Հասցված վնասների չափը ճշտվում է:
|
Փլուզումներ Արցախում՝ առատ ձյան հետևանքով
Փլուզումներ Արցախում՝ առատ ձյան հետևանքով
Փլուզումներ Արցախում՝ առատ ձյան հետևանքով