Երևանի Արամ Խաչատրյան փողոցում հրդեհ է բռնկվել


Երևանի Արամ Խաչատրյան փողոցում հրդեհ է բռնկվել
Հուլիս 8 17:40 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 8-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում գտնվող շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա.Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:36-ին: Այրվել է փայտանյութ (5 քմ) և տոլ (20 սմ խ):