Կոտայքում Toyota-ն բախվել է ձմերուկով բեռնված УАЗ-ին. կա 1 զոհ և 4 վիրավոր


Կոտայքում Toyota-ն բախվել է ձմերուկով բեռնված УАЗ-ին. կա 1 զոհ և 4 վիրավոր
Հուլիս 8 16:06 2017

Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry մակնիշի 51 QC 100 համարանիշի և УАЗ մակնիշի 12 SS 799 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով УАЗ-ը, որը բեռնված է եղել ձմերուկով, կողաշրջվել է: Այն ուղղել են քաղաքացիները, որից հետո պարզվել է, որ УАЗ-ի վարորդը տեղում մահացել է:

Վթարի հետևանքով ևս 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ Երևանի, երկուսը՝ Չարենցավանի բժշկական կենտրոններ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում: