Արցախ, մանկապարտեզ, 21րդ դար. Նարինե Մանուկյան


Արցախ, մանկապարտեզ, 21րդ դար. Նարինե Մանուկյան
Մարտ 14 16:14 2022

«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը հրապարակել է այս լուսանկարն ու գրել.

«Արցախ, մանկապարտեզ, 21րդ դար...

Աշխարհի երկստանդարտ «մարդասիրությունն ու քաղաքակրթությունն» այս կետում սպառվում են ու սկսվումա դառը իրականությունը:

Դե «մարդու իրավունքների պաշտպաններն» էլ էս թեմայով գրանտ չունեն, որ բարձր գոռան:

«Դաշնակիցներն» էլ խառն են, ոչ կտեսնեն, ոչ կլսեն, ոչ էլ կլուծեն...

Երեխաների իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպություններն էլ կլռեն, երևի այդպես են հրահանգել գլխամասերը...

Տիկնայք և պարոնայք, բոլորիդ վրայից գարշահոտ ու նավթահոտա գալիս:

Երբ ձեր երեխաների աչքերին նայեք` կհիշեք այս պատկերը...

Հ.Գ. Տաք աշխատասենյակումս նստած տեղս չեմ գտնում, ոնց որ էս երեխեքի բաժին տաքությունն ինձ տված լինեն...»