Արցախում հումանիտար աղետ է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց 《Հայաստան》խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որն այժմ Արցախում է և ներկայացնում է առկա իրավիճակը։
Վարդևանյանը հայտնեց, որ մարտի 8֊ից առ այսօր Արցախում առկա է գազի խնդիր, ինչը 21֊րդ դարում աբսուրդային է, նման հումանիտար աղետ պատկերացնելը դժվար է։ Գազատարը վնասվել է ադրբեջանական գործողությունների արդյունքում և առ այս պահը չի վերականգնվել, կիրառական արդյունք չկա։
«Եթե այսքան օր այս վիճակն է Արցախում և ՀՀ իշխանությունները որևէ մկջոց չեն ձեռնարկում, առնվազն կարելի է անհանգստանալ։ Իհարկե, կարելի է ասել, որ շատ ավելի լուրջ հարցերի դեպքում էլ համանման պատկերն է եղել, բայց սա ավելի պարզ հարց է, որը չէր կարող ունենալ նման տևողություն»,֊նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ խոսում ենք մարդու հումանիտար իրավունքների ծայրահեղ կերպով ոտնահարման մասին և շատ ավելի նվազ խնդիրների դեպքում ականատես ենք լինում միջազգային հանրության արձագանքի։
Վարդևանյանը պատմեց, որ Շոշում հյուրընկալվել է մի ընտանիքում, որտեղ կա մանկահասակ՝ 1,5 տարեկան երեխա և պետք է պատկերացնել, թե ինչ վիճակ է տանը, երբ ջեռուցում չկա։