Հուլիսի 6-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևանի Նալբանդյան փողոցի թիվ 40 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, երեխան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:










