Ադրբեջանական կողմը խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործում է ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր


Ադրբեջանական կողմը խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործում է ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր
Մարտ 11 19:16 2022

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։

Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:

ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»: